211652_close_icon
views-count2116 դիտում article-date 23:29 14-02-2025

Վարդան Ղուկասյան. «Մինչեւ վերջ պայքարելու ենք, ուր ասես գնալու ենք, որովհետեւ մեր ձեռքից ոչ մի բան չեն կարող խլել». aravot.am

Aravot.am-ը գրում է. ՀԿԴ-ում Գյումրի քաղաքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց քրեական գործով այսօրվա դատական նիստում հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանի հրապարակած գույքերից մեկի կադաստրային զննության արձանագրության բովանդակությանը Վարդան Ղուկասյանն ավելի բուռն արձագանքեց: 

«Օազիս» սրճարանի մասին է խոսքը: Այդ հատվածը որ մեր հարգելի դատախազությունը ներկայացրել է, որ այսինչ, այսինչ անձնավորությունները չեն ընդունել, որ դա 60-րդ հոդված է, ես ուզում եմ հասկանալ, թե ումի՞ց են իմացել, ո՞վ է ասել, որ դա 60-րդ հոդվածն է, որ մենք ներկայացրել ենք որպես ոչ 60-րդ հոդված: Այդ հատվածում, որ սրճարան է կառուցվել, ընդհանրապես մի ծառ, թուփ, կանաչ բան չի եղել: Նկարներն էլ կան մինչեւ մեր վերցնելը: Իսկ հիմա, որ մտնում ես այդտեղ, մենք դա դարձրել ենք դենդրո պարկ, որտեղ ձմռան օրերին մարդիկ կարող են մտնել: 100 տեսակի ծառ է տնկված:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր