211652_close_icon

Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդունել է ֆրանսիացի նոր կուրսանտի

views-count1333 դիտում article-date 13:50 09-02-2025
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդունում է ֆրանսիացի նոր կուրսանտի, որը լիարժեք կերպով կներառվի ուսումնական գործընթացում:

«Նա իր հայ կուրսընկերների հետ կկիսի իր առօրյան և ուսումը: Այս փոխանակումների շնորհիվ մեր բանակների միջև համագործակցությունն ստանում է երկարաժամկետ բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր