ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մտնել Գազա
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակը Hürriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թույլ չեն տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։
«Հուսով ենք՝ ԱՄՆ նախագահի խոսքերը լուրջ չեն: Մենք երկար տարիներ պայքարում ենք իսրայելական օկուպացիայի դեմ և, բնականաբար, թույլ չենք տա նոր օկուպացիա: Թրամփի հայտարարությունները համարում ենք անարդար ու ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ ամերիկյան ուժերը մտնեն Գազա»,- նշել է շարժման խոսնակը
Հիշեցնենք՝ Թրամփն ասել էր, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է զբաղեցնել Գազայի հատվածը»։