211652_close_icon

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026

views-count2437 դիտում article-date 21:01 06-02-2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվել էր Ալբանիայի թիմին ու հաղթել է 5-1 հաշվով:

Դենիս Նևեդրովը ձևակերպել է հեթ-տրիկ, մեկական գոլ են խփել Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը:

Ռուբեն Նազարեթյանի թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել է Դանիայի թիմին և 2-րդն է աղյուսակում:

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը մարտի 8-ին հյուր կգնա դանիացիներին, իսկ վերջին՝ 6-րդ տուրում մարտի 12-ին կընդունի Ղազախստանի ազգային հավաքականին:

Նմանատիպ նյութեր