Ֆրանսիան փորձում է լիովին արգելափակել Փարիզի «Ռուսական տան» գործունեությունը՝ սառեցնելով կառույցի ֆինանսական հաշիվները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։
«Ներկայումս փորձում են ամբողջությամբ կասեցնել «Ռուսական տան» աշխատանքը՝ սառեցնելով նրա հաշիվները։ Մենք ֆրանսիացիների հետ բարդ բանակցություններ ենք վարում այս հարցի շուրջ, հատկապես, որ «Ռուսական տունն» այստեղ գործում է օրինական հիմունքներով՝ երկկողմ համաձայնագրի շրջանակում, և Ռուսաստանում էլ գործում է Ֆրանսիական մշակութային կենտրոնը։ Սա վերջին շաբաթների իրադարձությունների բացասական զարգացումն է»,- հայտարարել է Մեշկովը։