Twitter-ն արգելափակել է 12 ռուս հետախույզների հետ առնչություն ունեցող հաշիվները
Twitter-ի ղեկավարությունը որոշում է կայացրել՝ արգելափակել Ռուսաստանի Դաշնության 12 քաղաքացիների հետ առնչություն ունեցող 2 էջեր, որոնց ԱՄՆ նախագահական ընտրություններին ներգրավված լինելու մեջ մեղադրել է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, խոսքը, մասնավորապես, գնում է @DCLeaks_ -ի և @Guccifer_2-ի մասին, որոնց մասին հիշատակվել է վարչության ամփոփիչ մեղադրականում։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ 12 ռուս հետախույզների մեղադրանքներ են առաջադրվել 2016 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցերը «կոտրելու» համար։