Արտառոց դեպք՝ Երևանում․ քաղաքացու դիմումի համաձայն տուգանել են «Գլենդելի հացաբուլկեղեն»-ի խանութը, որից հետո տնօրենը այդ քաղաքացուն սպառնացել է, որ «վայիս է լինելու իր կյանքին»․ԼՐԱՑՎԱԾ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գլենդելի հացաբուլկեղեն»-ի տնօրեն ոմն Գագիկը սպառնացել է Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Գոռ Ս․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ Գոռ Ս․-ի դիմումի արդյունքում Արգիշտի փողոցի 11/3 հասցեում գործող «Գլենդելի հացաբուլկեղեն» խանութը տուգանվել է, որից հետո նշված խանութի տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Գագիկ Հ․-ն սպառնացել է նրան, որ «վայիս է լինելու իր կյանքին»:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ձեզ գրում է փաստաբան Զարուհի Կարապետյանը։
Ես հանդիսանում եմ «Գլենդել Հիլլս» թաղամասում գործող «Գլենդելի հացաբուլկեղեն» անվանմամբ գործող արագ սննդի կետի, փռի տնօրինությանը ներկայացնող փաստաբանը։
Հայտնում եմ, որ Գագիկը և նրա կինը խելոք և հարգված մարդիկ են իրենց թաղամասում, իրենց բոլորն են ճանաչում և կարող են փաստել դա։
Իրենց գործունեությունը ծավալում են օրենքի շրջանակներում և երբևիցե չեն խախտել դրանք։
Եթե եղել են տուգանքներ, ապա դրանց մի մասը վիճարկվում է դատարանում և ընթացքի մեջ են։
Նախկինում կայացված տուգանքները, եթե նույնիսկ չեն վիճարկվել, ապա պատճառը եղել է այն, որ խնդիր չառաջացնող մարդիկ են, խուսափել են խնդիրներից և առանց վիճարկելու կատարել են մուծումները' հանգիստ աշխատելու համար։ Իրենք ունեն իրենց գործունեության համար տրամադրված արտոնագրեր և գործում են բարեխիղճ։ Ձեզ ներկայացված իբր ,,սպառնալիքը,, իրականում կոնտեքստից կտրված արտահայտություն է։ Բազմիցս անհայտ և կամ հայտնի աղբյուրից տարբեր հաղորդումներ և դիմումներ են գնում պետական մարմիններ հավանաբար ոչ մի այլ զբաղմունք չունեցող անձանցից, ինչը ավելորդ լարվածություն է առաջացնում իրականում գոյություն չունեցող երևույթների մասին։
Ամեն հարց և վեճ ունի իր բարոյական կողմը, առանց որի դրական գոյության ես այդ մարդկանց չէի պաշտպանի Իրենց ճանաչողը հարգում է, իրենց օրվա հացն են աշխատում, ապրում են վարձով, մի փոքրիկ փուռ ունեն ավելի լուրջ հարցեր կան աշխարհում։ Հորդորել այդ մարդկանց ավելի լուրջ պրոբլեմներով հետաքրքրվել և վերանայել իրենց վարքագիծը հետո անդրադառնալ այլոց։
Հարգանքով՝ Զարուհի Կարապետյան
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։