211652_close_icon
views-count685 դիտում article-date 11:33 01-02-2025

ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում

ԱՄՆ-ում՝ Դեթրոյթի հյուսիսային արվարձանում գտնվող Օքսֆորդի կենտրոնում, 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում, գրում է Daily Mail-ը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայությունը տղային արդեն մահացած է գտել:

Տղայի մայրը, որը կանգնած է եղել բարոխցիկի կողքին, պայթյունի հետևանքով վիրավորվել է:

Հիպերբարիկ թթվածնային թերապիան օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ածխածնի երկօքսիդի թունավորումը, ոտքերի դիաբետիկ խոցերը և ողնաշարի կորությունը:

Պարզ չէ, թե ինչ հիվանդության համար էր բուժվում տղան։

Նմանատիպ նյութեր