211652_close_icon
views-count535 դիտում article-date 13:25 20-01-2025

Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանափակել անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը։ Ըստ համահեղինակ Ալխաս Ղազարյանի, օրինագիծը նպատակ ունի խթանել հանրային առողջության պաշտպանության և երիտասարդ սերնդի առողջ ապրելակերպը։

«Նախագծով առաջարկվում է սահմանել էներգետիկ ըմպելիք հասկացությունը և արգելել 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար», – նշեց նա։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ընդգծեց. «Հիմնական տրամաբանությունը նաև այն է, որ կարճաժամկետ տնտեսական օգուտները ստորադասում ենք երկարաժամկետներին, որովհետև այս պարագայում մենք հանրային առողջությունը դիտարկում ենք տնտեսության տեսանկյունից երկարաժամկետ, ավելի մեծ հեռանկար ունեցող գործիք։ Հանրային առողջությունն ավելի կարևոր է, քան կարճաժամկետ տնտեսական օգուտները, որոնք կարող էին ստացվել այդ ապրանքների հավելյալ վաճառքի արդյունքում»։

Նմանատիպ նյութեր