211652_close_icon
views-count1066 դիտում article-date 12:34 19-01-2025

Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Իրանի տարածքով ռուս-իրանական կոմունիկացիաների կառուցումն առաջին հերթին նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում: Այսինքն, Ադրբեջանը Ռուսաստանի ու Իրանի համար դառնում է ազգային շահերի տարածք և կոմունիկացիաների հնարավոր խափանման, կամ, տեռորիստական որևէ ակտի ժամանակ, ռուսական, կամ իրանական ռազմական ու հակատեռորիստական կառույցները կարող են մուտք գործել Ադրբեջան, իսկ որոշ դեպքերում առանց Ադրբեջանի կարծիքը հարցնելով, եթե վերջինս դեմ լինի գործողություններն:

Դրա համար է Ադրբեջանի պսևդոխանը անհանգստացած ու ցանկանում է Թուրքիայի հետ ունենալ ուղղակի սահման, ապագայում պաշտպանվելու համար:

Հետաքրքիր հոդվածներ կան 2022-ի փետրվարի 22-ին ստորագրված ռուս-ադրբեջանական պայմանագրում ու նույն տարվա հունիսի 29-ին ստորագրված կասպյան երկրների կոմունիկեյում»։

Նմանատիպ նյութեր