ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի իրավունքների պահպանմանը
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։
«18 հայ քաղաքական բանտարկյալներ գաղտնի վարույթով կանգնել են դատարանի առաջ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո։
Ես դատապարտում եմ այս կեղծ դատավարությունները և կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը Ալիևի վարչակարգում մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ»,-գրել է ամերիկացի գործիչը։