211652_close_icon
views-count2089 դիտում article-date 16:29 13-01-2025

Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հունվարի 10-ին անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Ներկա էին նաև Ոստիկանության պետի տեղակալները։

Քննարկվել են օպերատիվ իրավիճակի, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հենասյունային ուղղությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, վեր են հանվել թերություններ, առաջարկվել են դրանց շտկելու միջոցներ:

Կարևորվել են քաղաքացիների հետ շփումներում նոր մոտեցումները, թիրախային խմբերի հետ տարվող աշխատանքների ակտիվացումը: Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը հատկապես անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր