2068 դիտում
12:17 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Քուչակում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ժամանել են հրշեջ-փրկարարները, պարեկները սահմանազատել են տարածքը. տեղում է Ապարանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Թաթուլ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումն ու մարել այն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Իսրայելյանն ու Գոռ Սենոքյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
29879 դիտում
17:16 11-01-2025
Սոցապ նախարարությունը պատրաստվում է դիմել Կառավարությանը, որպեսզի Գավառի մանկատունը լուծարվի