211652_close_icon
views-count2263 դիտում article-date 21:58 07-01-2025

Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ

Հայաստանի հավաքականի 21-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը կարող է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ»։
Այդ մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է Transfermarkt պորտալը՝ «ասեկոսեներ» բաժնում։ Լուրին ուղեկցող գրառման մեջ նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել։

Ընթացիկ մրցաշրջանում Սերոբյանը «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում Հայաստանի առաջնությունում և եվրագավաթներում, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նա 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։

Սերոբյանը նաև արտասահմանում խաղալու փորձ ունի. 2023/24 մրցաշրջանում նա երկու հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի «Կասա Պիա» ակումբի կազմում։

Նմանատիպ նյութեր