30032 դիտում
10:15 09-12-2024
Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել քաղաքացիները, սննդի կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումն ու մարել այն:
Պարզվել է, որ մասամբ այրվել են սննդի կետի առաստաղի և պատերի պայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ, 4 եվրոդուռ, եվրոպատուհանի շրջանակներն ու կենցաղային իրեր և մասաբ վնասվել են պատուհանի ապակիները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամաատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անուշավան Սաղոյանն ու պարեկ Սամվել Խուդավերդյանը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+