211652_close_icon
views-count30521 դիտում article-date 18:18 26-07-2023

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Sonata-ում. պարեկները սահմանազատել են տարածքը. ժամանել է հրշեջների 1 մարտական հաշվարկ. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 26-ին, Արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան փողոցի թիվ 143 շենքի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Սամվել Հունանյանն ու կրտսեր պարեկ Արթուր Համբարձումյանը: Պարեկները սահմանազատել են տարածքը և դեպքի վայրից հեռացրել հետաքրքրասեր վարորդներին:

Պարզվել է , որ հրդեհ է բռնկվել Գեղամ Հովհաննիսյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայում: 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ  շահագործելի: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր