211652_close_icon

Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ․ Տիգրան Ավինյան

views-count1375 դիտում article-date 13:48 29-12-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է։

Աղբահանության և սանմաքրման աշխատակիցներն ամեն օր անում են առավելագույնը, որպեսզի Երևանը լինի ավելի մաքուր ու խնամված։ Սակայն առանց երևանցիների աջակցության միայն մեր ջանքերը բավարար չեն։

Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր