211652_close_icon

Պուտինը Տոկաևի հետ քննարկել է ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մանրամասները

views-count1726 դիտում article-date 21:18 28-12-2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հետ հեռախոսազրույցից հետո Կրեմլի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները ցավակցություններ են փոխանակել ավիավթարի կապակցությամբ։

«Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որը հետաքննում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները, կներգրավի փորձագետներ Ռուսաստանից, Ադրբեջանից և Բրազիլիայից՝ վթարի վայրում հայտնաբերված թռիչքի ձայնագրիչների վերծանմանը։ Ղազախստանի տարածքում իրականացվող այս աշխատանքը լինելու է օբյեկտիվ և թափանցիկ։

Երկու երկրների ղեկավարները մշտական ​​կապի մեջ կմնան ինչպես ադրբեջանական ինքնաթիռի ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքների հետաքննության, այնպես էլ ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր