211652_close_icon
views-count14346 դիտում article-date 19:48 26-10-2020

Ջևան Չելոյանցի մասնակցությամբ տհաճ միջադեպի մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Armsport.am

Տհաճ միջադեպով աչքի ընկավ Vbet ՀՊԼ-ի 9-րդ տուրի «Գանձասար-Կապան» – «Ուրարտու» հանդիպումը, հայտնում է [url=https://armsport.am/2020/10/26/%d5%bb%d6%87%d5%a1%d5%b6-%d5%b9%d5%a5%d5%ac%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%bf%d5%b0%d5%a1%d5%b3-%d5%b4/]Armsport.am[/url]-ը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Իվուի գոլին «Ուրարտուի» մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը արձագանքեց հեգնական արտահայտությամբ. «Տղանե՛ր, դուք պետք է վաղուց խփած լինեիք այս գնդակը։ Սա այն թիմը չէ, որի դեմ այսքան ժամանակ կարելի է ծախսել։ Շարունակում ենք նույն տեմպով, պետք է էլի խփել…»։ Դրվագին արձագանքեց «Գանձասար-Կապանի» մարզչական շտաբն ու մարզիչ Արմեն Պետրոսյանը։ Վերջինս մոտեցավ Ալեքսանդր Գրիգորյանին, ում հետ փորձեց պարզաբանել դրվագի էությունը։ Միջադեպն անարձագանք չթողեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը։ Վերջինս, տրիբունայից սկսեց պահանջել, որ իր ակումբի տղաները չշարունակեն հանդիպումն ու դիմելով Ալեքսանդր Գրիգորյանին՝ պահանջեց ֆուտբոլիստներին տանել հանդերձարան։ Գլխավոր մարզիչը, ի պատասխան, բարձրացավ տրիբունա, որտեղ կարճ երկխոսությունից հետո ակումբի սեփականատիրոջ հետ որոշում կայացրեց շարունակել հանդիպումը, իսկ ինքը՝ Ջևան Չելոյանցը, չհանգստացավ ու կրկնեց իր մեղադրանքները ուղղված հանդիպման գլխավոր մրցավարին։ Վայրկյաններ անց նա լքեց տրիբունայի տարածքը՝ բղավելով. «Ես պահանջում եմ արդար ֆուտբոլ։ Ինձ նման ֆուտբոլ պետք չէ, ինձ պետք է արդար մրցավարությամբ արդար ֆուտբոլ։»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր