211652_close_icon
views-count718 դիտում article-date 11:36 28-12-2024

Շոլցը կրկին ցանկանում է զբաղեցնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը

Օլաֆ Շոլցը բացահայտ հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և նշել, որ գործադրում է բոլոր ջանքերը գալիք ընտրություններում հաղթելու համար։

«Ես միանգամայն բաց եմ ասում՝ ցանկանում եմ վերընտրվել», - ասել է Շոլցը t-online լրատվական պորտալին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Գերմանիայի քաղաքացիներն են որոշում երկրի զարգացման ուղղությունը։

«Առաջիկա շաբաթների ընթացքում նրանք լավ կմտածեն, թե ում  օգտին են ցանկանում քվեարկել փետրվարի 23-ին»,- ասել է Շոլցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Բունդեսթագն անվստահություն էր հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Երեկ Գերմանիայի նախագահը ցրել էր Բունդեսթագը: Խորհրդարանական նոր ընտրությունները նշանակված են փետրվարի 23-ին:

Նմանատիպ նյութեր