Գերմանիայի բնակչության 55%-ը ցանկանում է Մերկելին տեսնել ապագա կանցլերի պաշտոնում. հետազոտություն
Գերմանիայի բնակչության ավելի քան կեսը ցանկանում է 2017թ.-ի խորհրդական ընտրություններից հետո Անգելա Մերկելին տեսնել ապագա կանցլերի պաշտոնում:
Այս մասին վկայում են Emnid ընկերության կատարած հարցման տվյալները, փոխանցում է RT-ն:
Ըստ հետազոտության, Մերկելի թեկնածությանը դեմ է արտահայտվել հարցվածների 39%-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերկելը խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին կհայտնի այսօր՝ նոյեմբերի 20-ին: