211652_close_icon
views-count1456 դիտում article-date 16:08 22-12-2024

Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է

Կամչատկայում ավարտվել են անհետացած AN-2 ինքնաթիռի՝ երեք օր տևած որոնողական աշխատանքները, որի անձնակազմը  ողջ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կամչատկայի երկրամասի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեկտեմբերի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում օդային որոնումները բարդացել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Դեկտեմբերի 22-ին եղանակային պայմանների բարելավումը հնարավորություն է տվել փրկարարական աշխատանքներն իրականացնել ինքնաթիռներով, որոնցից մեկը գտել է անհետացած AN-2-ը:

Փրկարարների հայտնաբերած ինքնաթիռի ուղևորները տարհանվել են։ Նրանց առողջական վիճակը կպարզվի Միլկովոյի շրջանային հիվանդանոց տեղափոխելուց հետո։

«Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ վիճակում են ողջ մնացած մարդիկ, մենք հիմա կտարհանենք»,-ասել է երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր տնօրինության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխը տեղեկություն է ստացել AN-2 ինքնաթիռի վթարային վայրէջքի ազդանշանի ակտիվացման մասին։ 

Նմանատիպ նյութեր