211652_close_icon
views-count541 դիտում article-date 20:48 21-12-2024

Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ

Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլիա Նավալնայան, դիմել է Google կորպորացիային՝ դիմադրելու Ռուսաստանում YouTube վիդեոհոսթինգը արգելափակելու փորձերին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում՝ ընդգծելով, որ ընկերությունն ունի ռեսուրսներ գրաքննության դեմ պայքարելու համար։

Նավալնայան հիշեցրել է, որ 2018 թվականին Ռուսաստանի իշխանությունները փորձել են արգելափակել Telegram մեսենջերը, սակայն ընկերությունը մշակել է արգելափակումը շրջանցելու մեխանիզմներ։ 

«Երկու տարվա անպտուղ փորձերից հետո Պուտինի գրաքննիչները ստիպված եղան ընդունել պարտությունը»,- նշել է նա։

Յուլիան օրինակ է բերել նաեւ Signal մեսենջերը, որը ռուսական իշխանությունները փորձել են արգելափակել 2024 թվականին: Չնայած դրան, մշակողները ներմուծեցին սահմանափակումները շրջանցելու տեխնոլոգիաներ, և ծառայությունը հասանելի մնաց ռուս օգտատերերի համար։ 
«Դուք կարող եք հաղթել Պուտինի գրաքննությունը, եթե դրա դեմ պայքարեք: Առանց պայքարի, իհարկե, կարելի է միայն պարտվել՝ կորցնել ազատությունը և դավաճանել միլիոնավոր օգտատերերի շահերին»,- ընդգծել է Նավալնայան։

Ռուսաստանում YouTube-ի հասանելիության հետ կապված խնդիրները սկսվել են 2024 թվականի օգոստոսին և ի սկզբանե ազդել են տնային ինտերնետի օգտատերերի վրա: Այնուամենայնիվ, դեկտեմբերին սահմանափակումներն աճել են, ըստ Google-ի:

 

Նմանատիպ նյութեր