211652_close_icon
views-count358 դիտում article-date 14:44 21-12-2024

ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելությունը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։ Հայտնում են տեղական լրատվամիջոցները։ 

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինն, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, դա վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», - հայտարարել է  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ընդդիմադիրները ևս անդրադարձել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին, նշելով, որ միջազգային դիտորդների արձանագրած խախտումները հիմք են նոր ընտրություններ անցկացնելու համար։ 

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ կոնկրետ քայլերի կոչը նշանակում է նոր ընտրություններ նշանակել։ Սա ժողովրդավարական ելք է այն ճգնաժամից, որին Վրաստանը տարել են այս ընտրությունները»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։

Նմանատիպ նյութեր