973 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան ՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։
Ուկրաինական «Նեվթոգազ»-ի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև տարանցիկ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի վերջին ՝ հինգ տարի ժամկետով։
Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից գազը մատակարարվում է եվրոպական երկրներ։
«Այսօրվա դրությամբ մենք հասկանում ենք, որ գազի տարանցման մասին համաձայնագիրն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին։ Առավոտյան ժամը 7-ին տարանցումը ֆիզիկապես կփակվի ՝ կապված այդ համաձայնագրի ավարտի հետ»,- ասել է Շմիգալը։

Նմանատիպ նյութեր
1995 դիտում
14:45 16-04-2022
«Գազպրոմը» շարունակում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրոպա
1345 դիտում
11:34 27-01-2024
ԵՄ-ն չի երկարաձգի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման համաձայնագիրը․ Bloomberg
2962 դիտում
19:39 26-01-2025
2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ․ ՊԵԿ
Այս բաժնից
1243 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
868 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
841 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը