211652_close_icon

Դրական զարգացումների շարքում ուշագրավ է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով. Բայրամով

views-count286 դիտում article-date 17:24 22-10-2025
Մենք արդեն տեսնում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների դրական արդյունքները, հայտարարել է Բայրամովը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնաի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այս նախաձեռնության իրականացումը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա ասել է, որ դրական զարգացումների շարքում ուշագրավ է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով, մասնավորապես՝ Ղազախստանից հացահատիկի փոխադրումները։

 Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր