1933 դիտում
12:52 18-12-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «կրծքավանդակի թիկնային մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սլավմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հասցեում և անհայտ հանգամանքների հետևանքով՝ հարազատների կողմից «կրծքավանդակի թիկնային մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սլավմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել է մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 18-ամյա Աշոտ Գ․-ն է, ով մարմնական վնասվածքը ստացել է Կոմիտասի պողոտա թիվ 2 հասցեում՝ դալանի մոտ:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի տվյալները պարզելու և նախաքննության ներկայացնելու ուղղությամբ։
Դեպքի փաստով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60669 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ