211652_close_icon

Պուտին-Թրամփ զրույց չի նախապատրաստվում. Պեսկով

views-count1267 դիտում article-date 20:55 11-12-2024
Պուտին-Թրամփ զրույց չի նախապատրաստվում, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Մոսկվան սպասում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, վկայակոչելով Պեսկովի խոսքերը` գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ առայժմ Թրամփի կողմից որևէ նախաձեռնություն չի եղել։ Անցած ամիս The Washington Post-ը, վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Դմիտրի Պեսկովն այն ժամանակ հերքել էր այս տեղեկությունը։

Նմանատիպ նյութեր