6336 դիտում
19:29 11-12-2024
Կոտայքի համայնքային ոստիկաններն իրականացրել են «Ի՞նչ կա ծառի փչակում» օպերացիա․ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք․ ժամանել են սակրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքում, հնարավոր է զենք-զինամթերք լինի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալներ Արսեն Սարգսյանի, Հարություն Մկրտչյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոստայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Համայնքային ոստիկաններն ու պարեկները, մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հաստաբուն ծառի փչակում հայտնաբերում են կասկածելի տոպրակներ, ինչից հետո տեղեկությունը փոխանցվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լիանա Իսպիրյանի գլխավորությամբ։ Օպերացիան կրում է «Ի՞նչ կա ծառի փչակում» անվանումը։
Ժամանել է նաև փորձաքրեագետը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանում սակրավորների հերթապահ խումբը՝ խմբի պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ։
Տեղում սակրավորներ Խաչիկ Մկրտչյանն ու Արմեն Հովհաննիսյանը պարկերի միջից դուրս են բերում ինքնաձիգ, ատրճանակներ, մարտական նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ տեսակի զենք, զինամթերք։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Լ․ Իսպիրյանի որոշմամբ հայտնաբերվածը փաթեթավորվում և տեղափոխվում է քննչական բաժին։
Դեպքի փաստով Լ․ Իսպիրյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով զենք-զինամթերքը հայտնաբերվել է ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների կատարած աշխատանքի արդյունքում ու քաղաքացին, ընդառաջելով համայնքային ոստիկանների հորդորներին, այն թողել է նշված վայրում, ապա զանգահարել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմների մասնակիցներից է և զենք-զինամթերքը թողնում է Կոտայքի ռազմական ոստիկանության մոտ՝ դաշտամիջյան հատվածում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1522 դիտում
19:22 09-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (08.12.2024 թ․)