796 դիտում
17:31 11-12-2024
Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պետք է վախենալ. Արմեն Աշոտյանը՝ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյանների հանդիպման մասին
Մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան, որ մեր սխալներից չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր քաղենք։ Սովորելու ունա՞կ ազգ ենք։
Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Դա բացարձակ կապ չունի կրթության հակաքարոզչության հետ, որն իրականացնում է վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու կինը:
Իհարկե, եղբայրական Սիրիայի ժողովրդին պետք է խաղաղություն և հանգստություն մաղթել, բայց հայ ժողովրդին պետք է խնդրել սեփական սխալներից սովորել մինչև ուրիշի զարգացումների մասին ակադեմիկան տեսքով լուրջ հետևություններ ու գնահատականներ տալը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաների հանդիպմանը, Աշոտյանը հայտարարեց, որ ակնհայտ է, որ մինչ այդ եղել է ոչ ֆորմալ հանդիպում:
«Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պետք է վախենալ: Ես ավելի մտահոգված եմ Հայաստանի իշխանությունների կողմից իրականցվող թաքուն գործընթացի հետ կապված, որովհետև աշխարհով մեկ հիմա «աշխարհաքաղաքան առևտուր» է ու ցավոք սրտի Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ՝ որպես ապրանք է դրված համաշխարհային «աշխարհաքաղաքական առևտրում»»,- ասել է Աշոտյանը:
Վերջում Աշոտյանն ավելացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն առաջին անգամ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, որևէ հայտարարություն չի արել, անգամ չի այցելել Ծիծեռնակաբերդ:

Նմանատիպ նյութեր
13573 դիտում
14:49 10-07-2020
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն
4304 դիտում
10:41 28-02-2018
Հետխորհրդային տարածքում հեղափոխություն չի լինի, բայց Կրեմլում շարունակում են դրանից վախենալ. «Առավոտ»
Այս բաժնից
4739 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1120 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը
739 դիտում
12:22 04-02-2025
Ասուլիսի ժամանակ Նիկոլը խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. Արմեն Աշոտյան