2473 դիտում
19:20 10-12-2024
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացահայտումներից դրվագներ
Նոյեմբերի 27-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկութուն ստացան թմրամիջոց ապօրինի պահելու և օտագործելու վերաբերյալ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ քրեական ոստիկանները մեկնեցին Արմավիր քաղաքի Ջահանգիր Աղայի փողոց: Ըստ օպերատիվ տեղեկության` 52-ամյա տղամարդը հենց այս փողոցի իր տանն էր պահում թմրանյութը: Զննության ընթացքում տնամերձ հողամասում դրված սառնարանի միջից տանտերը ներկայացրեց պոլիէթիլենային տոպրակ ու ստվարաթղթե տուփ` ընդհանուր 80 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով: 52-ամյա տղամարդը կանեփանման բույսի ավելի քան 90 գրամ չոր զանգված էլ ներկայացրեց բետոնե խողովակի միջից:
Կազմված փաստաթղթերն ուղարկել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Նոյեմբերի 28-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու վերաբերյալ: Ըստ տվյալի` ՍՊ ընկերությունը Նոր Արտագերս գյուղի մոտ` երկուսուկես հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, առանց համապատասխան թույլտվության իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում:
Տեղեկության ստուգումն իրականացվեց Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների հետ համատեղ:
Նույն օրը ոստիկանները հիշյալ տարածքում հայտնաբերեցին քանդման աշխատանք կատարող էքսկավատոր, ավազակոպճագլաքարային խառնուրդով բարձած բեռնատարներ, ավազի լվացման կետ:
Արդյունահանման գործողությունները դադարեցվել են, տարածքում սահմանվել է վերահսկողություն: Կազմված
փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Նույն օրը Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալ: Ըստ տեղեկության` Մրգաշատ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը տանը պահում է ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Ցերեկվա ժամը երեքին քրեական ոստիկաններն այցելեցին տղամարդուն, սակայն պարզվեց, որ նա մեկնել է արտերկիր: Նրա եղբայրը ներկայացրեց «Սայգա» մոդելի առանց համապատասխան փաստաթղթերի հրազեն, որը, ըստ նախնական տեղեկության, 36-ամյա տղամարդը ձեռք էր բերել վերջին պատերազմի ժամանակ:
Այս դեպքով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային վարչություն:
Հանգամանքները պարզվում են:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին