211652_close_icon
views-count1402 դիտում article-date 10:43 04-12-2024

Ներողություն եմ խնդրում իմ կուսակցական ընկերներից և դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից. Աղազարյան

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցույան վարչության որոշամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Այս մասին այօսր ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Ես նախ կուզեմ ներողություն խնդրել իմ կուսակցական գործընկերներից՝ որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում ՔՊ կուսակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացուցիչ անգամ դժվար իրավիճակում դնել և քննարկել իմ հարցը՝ խմբակցությունից հեռացնելու։ Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՔՊ-ից հայտնել են , որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Նմանատիպ նյութեր