211652_close_icon
views-count11623 դիտում article-date 21:00 30-11-2024

Կալանավոր եմ. տարեց կնոջը փակի տակ պահող «Եվրոպլաստ 999»-ի տերը սպառնաց Oragir.News-ի լրագրողին և խլեց հեռախոսը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Ռոբոտների գործարանի»-ի տարածքում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի ղեկավարը հարձակվել է Oragir.News-ի լրագրող Նարեկ Խաչատրյանի վրա, որն այդ պահին իր մասնագիտական գործունեությունն է իրականացնելիս եղել։

Oragir.News-ը ահազանգի հիման վրա ուղևորվել էր նշված տարածք՝ լուսաբանելու միայնակ տարեց կնոջ, որը 3 օր գտնվում է անազատության մեջ։

«Ոնց որ կալանվոր լինեմ, ոչ գնում եմ, ոչ գալիս եմ, ոչ մեկին չեն թողնում ոչ գան, ոչ էլ գնան։ 1995 թվից՝ 30 տարի այստեղ եմ բնակվել, այսօր ամբողջ օրը սիրտս ցավում է, ամբողջ օրը լարված վիճակում եմ եղել, գիշերը չեմ կարողացել քնել։ Գիշերը սիրտս քանի անգամ վատացել է։ Ասում է՝ դոմիկդ 1 շաբաթից հավաքի, տար։ Հենա՝ վեշերը հավաքած, դուրսը դրած ա։

Հարևանը եկավ, մի քիչ խոսեց, թողեց գնաց, չկարողացավ մտներ, տեղ չկա, չեն թողնում ոչ մեկին ներս մտնի։ Ի՞նչ անեմ ես հիմա։

Ծառերը կտրել վառել են, ծախել են ուրիշների վրա՝ կամազով հավաքեցին տարան։

Ես պատահական կանգնած էի, եկան, տրակտորով քանդեցին, ասի՝ ի՞նչ ես անում, բա՝ սենց ա պետք, քանդում եմ ես։ Էլ ի՞նչ կարամ խոսամ։ Համարյա 150 հատ ծառ ա կտրել, թափել, 30 տարվա ծառեր՝ պոպոքի, տանձի, ծիրանի, ամեքից 10-15 հատ։

Սա երրորդ օրն է, որ չեմ կարողանում դուրս գալ, վաբշե դուրս չեմ եկել, ոչ մի տեղ չեմ գնացել, բացի հայաթից»,- ասաց տիկին Օֆիկը։

Տարեց կնոջ հետ զրույցը չէինք ավարտել, երբ «Եվրոպլքաստ 999» ընկեության տարածքից դուրս եկավ մի տղամարդ և մոտեցավ մեզ։ Ներկայացանք, որ լրագորղ ենք, հարցրեցինք՝ կարո՞ղ ենք արդյոք իրեն ևս լսել, որ խնդիրը ներկայացնի, վերջինս հրաժարվեց։

Ավելին, սույն տղամարդը հրամայեց, որ կինը ներս մտնի և դարպասի դուռը փակի։

«Օֆի՛կ, մտի՛ ներս, մտի՛ ներս, Օֆիկ։ Օֆիկ ջան, մտի ներս, ցավդ տանեմ, գնա ներս հլը, գնա՛ ներս։ Գնա՛ ներս, դուռդ փակի՛»,- ասաց տղամարդը, ինչին տարեց կինը լուռ հնազանդվեց՝ ներս մտավ և դուռը փակեց։

Դրանից հետո արդեն սկսվեց լրագրողի նկատմամբ սպառնալիքները՝ նկարահանումը դադարեցնելու պահանջով։ «Մի՛ նկարի, դու իմ տարածքը մի՛ նկարի, կամեռադ էլ էն յան պահի, ո՞վ ես դու վաբշե»,- ասաց սույն անձը, ապա լրագրողի ձեռքից խլեց հեռախոսը, որով նա նկարահանում էր իրականացնում։

Դրանից հետո արդեն, քաղաքացին ավելի ազատ սկսեց սպառնալիքներ հնչեցնել՝ իմանալով, որ այլևս չի տեսաձայնագրվում կատարվածը և շուրջ 15-20 րոպե հեռախոսը չէր վերադարձնում լրագրողին, ավելին՝ առաջարկում էր մտնել իրենց տարածք և այնտեղ հարցերը պարզել։ Բնականաբար լրագրողը հրաժարվել է։ Այդ պահին լրագրողի հետ դեպքի վայր մեկնած քաղաքացին փորձել է նկարել կատարվողը, թե ինչպես է տղամարդը խլել նրա հեռախոսը և սպառնալիքներ հնչեցնում, որից հետո նա հեռախոսը վերադարձրել է, ապա կրկին սպառնացել տարածքը լքել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում.

Մանրամասները՝ տեսանյութում.
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր