211652_close_icon
views-count1186 դիտում article-date 23:18 22-11-2024

Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին

Լեհաստանի դատարանն արդարացրել երկրի նախկին վարչապետ Պյոտր Յարոշևիչի և նրա կնոջ՝ Ալիսիա Սոլսկայայի սպանության մեջ մեղադրվողներին: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Փոխանցում է Tert.am-ը։

«Վարշավայի շրջանային դատարանն արդարացրել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին վարչապետ Պյոտր Յարոշեևիչի և նրա կնոջ՝ Ալիցիա Սոլսկայայի սպանության մեջ մեղադրվող երեք անձանց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատավոր Ստանիսլավ Զդունը, հրապարակելով դատավճիռը, հայտարարել Է դատախազության վարույթում  սխալների և թերությունների մասին:

Պյոտր Յարոշևիչը՝ 1970-1980 թվականներին ժողովրդական կուսակցության վարչապետ, սպանվել է իր կնոջ՝ Ալիցիա Սոլսկայայի հետ, Վարշավայի մերձակայքում գտնվող Անինա քաղաքում գտնվող իր տանը: Հանցագործությունը տեղի է ունեցել 1992 թվականի օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը: Մարդասպանները նախկին վարչապետի պարանոցին կաշվե օղակ են ձգել, իսկ մինչ այդ խոշտանգել են: Յարոշևիչի կինը մահացել է կրակոցից:

Նմանատիպ նյութեր