slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետին, ով դատապարտվել էր պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքով
211652_close_icon

Դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետին, ով դատապարտվել էր պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքով

views-count1246 դիտում article-date 22:28 03-06-2024
Իսլամաբադի Գերագույն դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին, ինչպես նաև նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին՝ պետական ​​գաղտնիքները հրապարակելու մեղադրական գործով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Dawn թերթը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ դատարանի վճռով Խանը և Քուրեշին պետք է անհապաղ ազատ արձակվեն, եթե նրանք կալանքի տակ չեն գտնվում այլ մեղադրանքներով։

Պակիստանի մայրաքաղաքի շրջանային դատարանը հունիսի 3-ին հանեց մեղադրանքները երկու քաղաքական գործիչների դեմ՝ 2022 թվականի աշնանը տեղի ունեցած DZS-ի ակտիվիստների հակակառավարական երթի ժամանակ վանդալիզմի գործողություններ կազմակերպելու գործով:

Իմրան Խանը և Շահ Մեհմուդ Քուրեշին 2024 թվականի հունվարին դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման՝ պետական ​​գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։

Փետրվարի սկզբին դատարանը նախկին վարչապետին և նրա կնոջը մեղավոր է ճանաչել անօրինական ամուսնության մեջ և դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։

Նմանատիպ նյութեր