211652_close_icon
views-count928 դիտում article-date 18:50 22-11-2024

Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը

Թուրքիայի Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միության TOBB տնտեսագիտության և տեխնոլոգիաների համալսարանի կողմից արտադրված «TOBB ETÜ»-ի քվանտային համակարգիչը գործարկվել է։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Քվանտային համակարգիչները, ի տարբերություն սովորական համակարգիչների, գործողությունները կատարում են «քվանտային բիթերով»։ Քվանտային համակարգչային ուսումնասիրության ամենակարևոր նպատակներից մեկը գաղտնաբառերի արագ լուծումն է, որոնք հազարավոր տարիներ կպահանջվեին դասական համակարգչի միջոցով լուծելու համար:

Քվանտային համակարգիչների տրամադրած վերամշակման հզորությունը կբարձրացնի Թուրքիայի գլոբալ մրցունակությունը ռազմավարական ոլորտներում՝ պաշտպանական արդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ, շարժունակությունից մինչև կիբերանվտանգություն:

Թուրքիայի ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունը նշել է, որ Թուրքիայի կարևոր հաստատություններն աշխատում են քվանտային ոլորտում և 2035-ին քվանտային տեխնոլոգիաների շուկան մեծացնել՝ հասցնելով այն 2 տրիլիոն դոլարի։

Նա հավելել է, որ աշխարհում կա 15 երկիր, որոնք զարգացնում են քվանտային համակարգիչներ և դրանց թվում է նաև Թուրքիան։

Նմանատիպ նյութեր