6640 դիտում
23:12 21-11-2024
Ինչո՞ւ էին վրդովվել Լուսաղբյուրի բնակիչները․ ծնողների պահանջով՝ դպրոցի տնօրենը հրաժարական է ներկայացրել. aravot.am
Aravot. am-ը գրում է. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Լուսաղբյուր գյուղում թեժ իրավիճակ էր ստեղծվել․ երեկ Aravot.am-ին էին զանգահարել մի քանի ծնողներ՝ տեղեկացնելով, որ իրենք բողոքի ցույց են կազմակերպել․ պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը։ Բողոքավորների ասելով, իրենք նախորդ օրը նույն պահանջով եղել էին նաև Շիրակի մարզպետարանում։
«Խնդրում ենք օգնել մեզ, այլապես գյուղում մարդասպանություն կլինի»,-ասում էին բողոքավորները։
Նրանց երեկվա բողոքի ցույցից ժամեր անց դպրոցի տնօրեն Անահիտ Շահնազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին։ Մարզպետն այսօր ստորագրել է այն՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին տեղեկացանք Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից։
Թե ո՞րն էր լուսաղբյուրցիների բողոքի պատճառը, ինչո՞ւ պիտի մարդասպանություն լիներ գյուղում, նրանք մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ մոտ 2 ամիս առաջ տհաճ պատմություն է սկսվել 6-րդ դասարանում, ու այն շարունակվել է մինչև օրս։
Ըստ լուսաղբյուրցիների, դպրոցի տնտեսվարի դուստրը սովորում է 6-րդ դասարանում, չհասկացված հումորի պատճառով դասարանի տղաների հետ կոնֆլիկտ է ունեցել, այս մասին տեղեկացրել է հորը, որը և եկել ու ծեծի է ենթարկել երկու տղաների։
Գյուղացիների ասելով, նրանց ծնողները չեն բողոքել՝ այն պայմանով որ տնօրենը տնտեսվարին ազատի աշխատանքից։ Տնօրենը ազատել է տնտեսվարին, սակայն, ըստ մեր զրուցակիցների, նրա փոխարեն աշխատանքի է ընդունել տնտեսվարի որդուն։ Որդու փոխարեն, սակայն, աշխատանքի է եկել մայրը՝ տնտեսվարի կինը, որը ևս փորձել է «կարգի հրավիրել» դստեր դասարանցիներին։ Ծնողները նորից բողոքի են դուրս եկել՝ այս անգամ տնօրենից պահանջելով ազատել տնտեսվարի որդուն ևս։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին