211652_close_icon
views-count1291 դիտում article-date 10:36 19-11-2024

Իրավապահները փնտրում են բրիկետների արտադրության համար համագյուղացուց 7.000.000 դրամ պարտք վերցրած նախկին գյուղապետին. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Մեծ Պարնի բնակավայրի բնակիչ Ֆ.Ա-ն դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ Մեծ Պարնի գյուղի նախկին գյուղապետ Գագիկ Պալյանը դեռ 2019 թվականին խնդրել է իրեն իր բանկային հաշվից 7.000.000 դրամ գումար տրամադրի իրեն բրիկետների արտադրության համար` խոստանալով տարեկան 700.000 դրամ եկամուտ:

Սակայն, ըստ քաղաքացու, գումարը ստանալուց հետո, վերջինս իր խոստումը չի կատարել, հեռախոսազանգերին չի պատասխանել: 2024թ. ապրիլ ամսին Ֆ.Ա-ն դիմում է ներկայացրել ոստիկանության Սպիտակի բաժին, որպեսզի Պալյանին պարտավորեցնեն վերադարձնի նշված գումարը:

Դիմումի հիման վրա կատարված ստուգողական գործողությունների ընթացքում Պալյանը վերադարձրել է իրեն պարտք գումարի 1.000.000 դրամը և պարտավորվել երեք ամսվա ընթացքում վերադարձնել մնացած 6.000.000 դրամը, սակայն մինչ օրս, տարբեր պատճառաբանություններով, չի վերադարձրել: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Պալյանին հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները կատարում են անհրաժեշտ գործողություններ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր