Գողության դեպք՝ Վանաձորում․ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել 1-ին հարկի բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել 4 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկեղեն և գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, որտեղ նշված տան բնակիչ 61-ամյա Սենիկ Ա․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար։
Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։