211652_close_icon

Ուշադրություն. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով. ՆԳՆ ՓԾ

views-count1414 դիտում article-date 10:33 12-11-2024
Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։

Նմանատիպ նյութեր