«Թալիբանը» պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Ադրբեջանում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին
Աֆղանստանը ղեկավարող «Թալիբան» շարժումը 2021 թվականին Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի բնապահպանական ազգային գործակալությանը: Փոխանցում է News.am-ը։
Համաժողովը, որը հայտնի է որպես Cop29, մեկնարկում է երկուշաբթի Ադրբեջանում և ամենակարևոր բազմակողմ բանակցություններից մեկն է թալիբների համար, որոնք պաշտոնապես ճանաչված չեն որպես Աֆղանստանի օրինական կառավարիչներ:
Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը X սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ տեխնիկական պատվիրակությունն արդեն մեկնել է Բաքու։