3004 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
Հնագետները Վան քաղաքում ուրարտական ժամանակաշրջանի մոտ մեկ տոննա կշռող բազալտե արձան են հայտնաբերել։ Հազվագյուտ գտածոյի մասին հայտնում է Arkeonews-ը։ Փոխանցում է News.am-ը։
2023 թվականին հնագետները Թուրքիայում հայտնաբերել են նման տեսակի առաջին մոնումենտալ արձանը։ Այս տարի նրանք գտան ևս մեկը՝ ամբողջական քարակտորից պատրաստված արձան՝ տպավորիչ չափերով և մոտ մեկ տոննա կշռով: Անկարայի գիտնականների թիմի մանրամասն ուսումնասիրությունից հետո, ակնկալվում է, որ կբացահայտվի բազալտե արձանի առեղծվածը։
«Արձանը տեղափոխվում է Վանի թանգարան, որտեղ նախնական ուսումնասիրություններ և միջամտություններ կարվեն։ Վերականգնումից հետո մենք լրացուցիչ տեղեկություններ կստանանք։ Սա ապշեցուցիչ գտածո է մի տարածքում, որտեղ ուրարտական շատ քիչ արտեֆակտներ կան»,- բացատրել են հեղինակները:
Ուրարտացիները Հայաստանի հնագույն թագավորության ժողովուրդն են, որի կենտրոնը գտնվում էր ժամանակակից Արևելյան Թուրքիայում։ Գիտնականները նշել են, որ այս քաղաքակրթությունը ամենաքիչ ուսումնասիրվածներից է, քանի որ դրանից հետո քիչ քանդակագործական աշխատանքներ են մնացել։ Նախկինում՝ 1995թ.-ին տարածաշրջանում ուրարտական առյուծի արձան էր հայտնաբերվել։
«Առաջին անգամ ենք հանդիպում նման մոնումենտալ եռաչափ արձանի։ Հուսով ենք, որ ավելի մանրամասն տեղեկություններ կստանանք ուսումնասիրությունից հետո: Այն հիշեցնում է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի սեղանակերպ մարմնով և չտարբերակված դիմագծերով կերպար: Դժվար է որոշել՝ այն աստծո՞, թե՞ թագավորի կերպար է ներկայացնում։ Մենք նույնիսկ դիտարկել ենք այն հավանականությունը, որ սա պոստմոդեռնիստական արձան է»,- ասել են գիտնականները։

Նմանատիպ նյութեր
6516 դիտում
11:52 03-06-2017
Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ, հայտնաբերվել են ավելի քան 1.2-ից ավելի տոննա կշռող կոկաինի հակեր
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2866 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր