Արարատ Միրզոյանը անդրադարձել է ԵՄ-ի հետ գործընկերությանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի զեկույցի ժամանակ անդրադարձել է ԵՄ-ի հետ գործընկերությանը․
«Իրականում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ասված խոսքերն այն բանաձևն են, որով մենք այս պահին էլ առաջնորդվում ենք: Մենք պատրաստ ենք Եվրոպական միությանը մոտ լինել այնքան, որքան Եվրոպական միությունը թույլ տա:
2024 թվականի ընթացքում երկու բան եմ ուզում հիշել. նախ, ի վերջո տարիների բանակցություններից կամ երկար փորձերից հետո Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը սկսեցին վիզաների ազատականացման, այսպես կոչված, երկխոսության մեկնարկը, և կարծում եմ, որ արագ կընթանա այդ երկխոսությունը։ Եվ նաև Հայաստանի Հանրապետությանն աջակցություն տրամադրվեց Եվրոպական խաղաղության գործիքի ներքո»։