211652_close_icon
views-count799 դիտում article-date 22:19 31-10-2024

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցով կանոնակարգը պաշտոնականացնելու համար

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը պաշտոնականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը: 

«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման ընթացակարգի կանոնակարգը պաշտոնականացնելու համար՝ ցույց տալով, որ առաջընթացը հնարավոր է կայուն երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին՝ դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,-գրել է Միլերը:

Հայաստանի ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: ՀՀ նախագահը ևս ստորագրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը:

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը հաստատելու մասին։ 

Նմանատիպ նյութեր