1180 դիտում
20:43 29-10-2024
Վրաստանի ընդդիմությունը նախագահի հետ քննարկել է հետընտրական գործողությունների ծրագիրը
Վրացական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որի ընթացքում շարունակել են քննարկել խորհրդարանական ընտրություններից հետո համատեղ գործողությունների ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք խորհրդակցություններ ենք ունեցել։ Այս փուլում ակտիվ շփում է ընթանում միջազգային հանրության հետ՝ հետաքննելու բոլոր խախտումները և տոտալ ընտրակեղծիքների փաստերը»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Խազարաձեն։
Իր հերթին «Միասնություն-Ազգային շարժում» քաղաքական ուժի առաջնորդ Գիորգի Վաշաձեն լրագրողներին ասել է, որ «Վրացական երազանքը» հրաժարվում է թույլ տալ միջազգային կազմակերպություններին ներգրավվել այս գործընթացում, ինչը վկայում է այն մասին, որ ընտրությունների արդյունքները հեռու են իրականությունից։
«Մեր միակ պահանջն այն է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, բայց այլևս ոչ թե Վրաստանի ԿԸՀ-ի և «Վրացական երազանք»-ի, այլ միջազգային հանրության վերահսկողության ներքո»,- ասել է նույն քաղաքական ուժի նախագահ Թինա Բոկուչավան։
Ավելի վաղ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերստուգելու նպատակով որոշել էր վերահաշվարկել յուրաքանչյուր ընտրատարածքի հինգ ընտրատեղամասի քվեաթերթիկները։
«Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ներկա չի եղել նախագահի հետ հանդիպմանը, սակայն ճեպազրույցում ասել է, որ իր կուսակցությունը պահանջում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մուտք տա տվյալների բազա, որտեղ յուրաքանչյուր ընտրող կարող է ստուգել, թե որտեղ և երբ է քվեարկել։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Նմանատիպ նյութեր
5558 դիտում
20:25 16-01-2017
Արփինե Հովհաննիսյանը Մուժնիեկսի և Յագլանդին հետ քննարկել է 2015-2018թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագիրը
2293 դիտում
11:17 04-10-2016
«Հետընտրական պրոցեսների» միապաղաղ բնույթը դրդում Է քաղաքացիներին քվեարկել իշխանության օգտին. «Առավոտ»
2514 դիտում
10:55 06-04-2017
Քաղաքական ուժերն ու հանրությունը հետընտրական շոկի մեջ են. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN