211652_close_icon

Մամուլի աղբյուր կարո՞ղ եք նշել, եթե չէ, ուրեմն սուտ եք խոսում. Անդրանիկ Քոչարյանը՝ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին

views-count1378 դիտում article-date 14:50 29-10-2024
Մամուլի աղբյուր կարո՞ղ եք նշել, եթե չէ, ուրեմն սուտ եք խոսում: Ես տեղյակ չեմ այդ լուրերից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով մամուլում տարածվող լուրերին, թե ՔՊ-ում դժգոհ են իրենից և բարձրացրել են նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:

Լրագրողի հարցին՝ իրենից դժգո՞հ են ՔՊ-ականները, նա արձագանքեց. «Իսկ դուք գո՞հ եք: Եթե նման հարց է բարձրացվել, կարելի է և քննարկել»:

Ապա պնդեց, թե նման տեղեկություն չունի. «Իմ թեմայով քննարկում, իհարկե, չի եղել»,- ասաց Քոչարյանն,  ապա լրագրողներին մեղադրեց իր դեմ կազմակերպված գրոհ սկսելու համար:

«Պետք է աղբյուրը գտնել մամուլի, աղբյուր կարո՞ղ եք նշել, եթե չեք կարող, ուրեմն սուտ եք խոսում»,- ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր