211652_close_icon
views-count16475 դիտում article-date 09:45 29-10-2024

Տղամարդը 2018-ին գնած տունը, որը եղել է իր զոքանչի անունով, այդպես էլ չի կարողանում կադաստրային գրանցում անել ու վաճառել․ զոքանչը դարձել է անհասանելի՝ կապի բոլոր միջոցներով

Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ավագյանը հայտնվել է անելանելի իրավիճակում, քանի որ 5 տարի առաջ իր կողմից գնված տունը այդպես էլ չի կարողանում իր անունով գրանցել։

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Արմենը ասաց․ «2018 թվականին Փարպիի տունը վաճառեցի 20 հազար ԱՄՆ դոլարով և 10 հազարով գնեցի Օշականի այս տունը, որ իմ զոքանչի՝ Արագածոտնի մարզի բնակիչ Թագուհի Կարապետյանի անունով էր։ Այն ժամանակ նա խնդրեց, որ անվանափոխություն չանենք, քանի որ Ֆրանսիա է գնում-գալիս և իր անունով պետք է գույք երևա։ Բնականաբար՝ հարգելով նրան, համաձայնվեցի։ Դրանից հետո երբ հասկացա, որ զոքանչս մուլտիվիզա ունի և նրան այլևս այդ անժարշ գույքի երևալը պետք չէ, ինքն էլ գտնվում է Ֆրանսիայում, պահանջեցի, որ իր աղջկա անունով «դավերնստ» ուղարկի, տունը վաճառեմ ու միանգամից նոր տիրոջ անունով գրանցեմ, ես էլ գնամ քաղաք, տուն գնեմ։ «Դավերնստը» ուղարկեց, տան գնորդ ճարվեց, բայց պարզվեց, որ էդ տունը խարդախությամբ զոքանչիս անունից դարձել է նրա քեռու՝ Խաչիկ Փանոսյանի անունով, ով ԱՄՆ-ում ունևոր մարդ է, այստեղ ունի իր կամակատարները, ովքեր էլ դատարանով խաբեությամբ տիրացել են այս գույքին։ Հիմա զոքանչս բոլոր կապի միջոցները վերացրել է, նրա հետ այլևս հնարավոր չէ կապնվել, իսկ ես էլ պահանջում ու խնդրում եմ, որ իրենք պարզեն իրենց հարաբերությունները, իսկ իմ տունը նրանց համար կռվախնձոր չդառնա»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր