211652_close_icon
views-count1024 դիտում article-date 19:34 27-10-2024

Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը կգումարվի նոյեմբերին

Վրաստանի նոր խորհրդարանը իր առաջին նիստը կանցկացնի նոյեմբերին, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ԿԸՀ-ն երբ կհրապարակի քվեարկության վերջնական արդյունքները։

Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Այժմ ԿԸՀ-ում որոշակի ընթացակարգեր են իրականացվում, ավարտվում է քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաև նոյեմբերի կեսերին կլինեն բողոքարկումների հետ կապված այլ գործընթացներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը, որից հետո, ըստ Սահմանադրության, խորհրդարանը կգումարի իր առաջին նիստը 10 օրվա ընթացքում»,- ասել է Պապուաշվիլին։

Նմանատիպ նյութեր