211652_close_icon
views-count955 դիտում article-date 22:24 24-10-2024

Կիևը հրաժարվեց Ուկրաինային առնչվող Էրդողանի նոր գաղափարներից. Պուտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը մի քանի օր առաջ առաջարկել է դիտարկել Ուկրաինայի վերաբերյալ նոր գաղափարներ, սակայն Կիևը մերժել է, ըստ РИА Новости-ի՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փոխանցում է News.am-ը։

«Վերջերս կրկին թուրքական կողմը՝ նախագահ Էրդողանի օգնականը, անմիջապես Նյու Յորքից զանգահարել և ասել է, որ կան նոր առաջարկներ, որոնք իրենք խնդրում են քննարկել բանակցությունների համար։ Ես համաձայնեցի, ասացի. «Լավ, համաձայն ենք»։ Հաջորդ օրը Կիևի ռեժիմի ղեկավարը հանկարծ հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ բանակցություն վարել մեզ հետ»,-ասել է Պուտինը։

Ինչ վերաբերում է բանակցությունների հնարավորությանը, ինչպես կրկին նշել է ՌԴ նախագահը, Ուկրաինան հրաժարվում է դրանցից, քանի որ այս դեպքում Կիևը ստիպված կլիներ երկրում չեղարկել ռազմական դրությունը, այնուհետև նախագահական ընտրություններ անցկացնել։

«Ըստ ամենայնի, նրանք դեռ պատրաստ չեն։ Գնդակն իրենց դաշտում է»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր