211652_close_icon
views-count7606 դիտում article-date 11:16 09-10-2023

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել՝ բնակչին պատկանող 700 հակ անասնակերում. ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ, պարկեները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գրիգոր Զոհրաբի փողոցի թիվ 31 տան մոտակայքում անասնակեր է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ մոտ 700 հակ անասնակերում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը:

Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր